Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Մեկ խոսափող ունենք, որ մեկ աշխատում է, մեկ չի աշխատում»

«Մեկ խոսափող ունենք, որ մեկ աշխատում է, մեկ չի աշխատում»
18.05.2015 | 13:35

Գրողների միության դահլիճը կունենա վերանորոգված, տեխնիկապես վերազինված դահլիճ: «Շատ անգամ դժգոհում են, թե հեռուստաընկերությունները չեն անդրադառնում մեր միջոցառումներին: Ես ասում եմ` եթե գան էլ, ասելու եմ` մի նկարահանեք, որովհետև բեմը վատ վիճակում է, դատարկ: Մեկ խոսափող ունենք, որ մեկ աշխատում է, մեկ չի աշխատում»,- մեզ հետ զրույցում ասաց միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, նշելով, որ եթե ունենան լավ դահլիճ` լավ տեխնիկայով, կարող են պոեզիայի թատրոն ունենալ, հազարումի միջոցառումներ անցկացնել: Մինչդեռ մեծ, կարևոր միջոցառումներն անցկացնում են ուրիշ վայրերում` Պարոնյանի անվան թատրոնում, Կամերային թատրոնում և այլուր:

Հավելենք, որ ՀԳՄ 300- տեղանոց մեծ դահլիճի վերանորոգումն ու վերազինումն իրականացվելու են պետական միջոցներով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ